Der Spiegel. Հարցաքննվել է «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի ռեժիսորը. (ֆոտոշարք)
Համաշխարհային Մամուլ
Մարդ, որը բորբոքեց իսլամական աշխարհը Արևմուտքի դեմ: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի դաշնային աշխատակիցները բերման են ենթարկել և հարցաքննել աղմկահարույց հակաիսլամական ֆիլմի ռեժիսորին: Լոս Անջելես շրջանի ոստիկանապետի ներկայացուցիչը հաղորդում է, որ վերջինս չի ձերբակալվել: Հնարավոր է, սակայն, որ նրան մեղադրանք ներկայացվի պայմանական ազատազրկման ժամկետների խախտման մեջ: Նախկինում նա մեղադրվել էր մեքենայությունների մեջ և պայմանական պատիժ էր կրում:
Նակուլա Բասիլի Նակուլան այն մարդն էր, ով նկարահանել է «Մուսուլմանների անմեղություն» սկանդալային ֆիլմը ևդրանով բորբոքել իսլամական աշխարհի զայրույթը Արևմուտքի դեմ, ինչը հանգեցրեց տարբեր երկրներում արյունալի բախումների:
Պայմանավորվա՞ծ է արդյոք նրա հարցաքննությունը հակաիսլամական ֆիլմի նկարահանման հետ, չի հաղորդվում:
{gallery}hasmik1{/gallery}


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)