Գերմանիան արգելք է դնում մարգարեի մասին ֆիլմի վրա
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի իշխանությունները դիտարկում են Մուհամմեդ մարգարեի մասին ֆիլմի հասարակական ցուցադրումն արգելելու հարցը, ինչը հանգեցրել է աշխարհով մեկ մահմեդականների կազմակերպած կատաղի ցույցերին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքն է փոխանցում Hurriyet–ը:
Մերկելն ասաց, որ ֆիլմի հասարակական ցուցադրումը Գերմանիայում կարող է հանգեցնել բռնությունների՝ դա համարելով «լավ պատճառ»՝ արգելքը հրապարակելու համար:
Նա կոչ արեց մահմեդականներին, ովքեր դժգոհ են իրենց մարգարեի մասին ֆիլմի ցուցադրմամբ, դադարեցնել բռնությունները և արտահայտել իրենց կարծիքները խաղաղ կերպով:
Գերմանիան հանգստյան օրերին արգելել է երկիր մտնել ամերիկացի հովիվ Թերի Ջոնսին, ով այրել էր Ղուրանի գրքեր սեպետեմբերի 11-ի հարձակումների տարելիցի կապակցությամբ՝ առաջ բերելով բռնությունների մի նոր ալիք մահմեդական աշխարհում:
The Associated Press-ի փոխանցմամբ՝ ներքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ արգելքը տարածվում է նաև ֆիլմի ստեղծող Նակուլա Բասելեյ Նակուլայի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)