Le Figaro. Արքայազն Հարրիի անվտանգությունը պահպանվում է
Համաշխարհային Մամուլ
Արքայազն Հարրիին տեղափոխել են ավելի անվտանգ և պահպանվող վայր այն բանից հետո, երբ թալիբները հարձակում էին գործել Աֆղանստանում տեղակայված Բաստիոն ճամբարի վրա, որտեղ գտնվում էր արքայազնը. երեկ հայտարարել է նախարար Ֆիլիպ Համոնդը BBC-ին տված հարցազրույցում։
Այնուհանդերձ, հարձակման արդյունքում զոհվել է երկու ամերիկացի զինվորական։ «Լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել՝ պաշտպանելու համար բրիտանական գահի երրորդ թագաժառանգի անվտանգությունը, ով ներկայումս իրականացնում է իր երկրորդ զինվորական առաքելությունը Աֆղանստանում»։
Նշենք, որ հարձակման պահին արքայազնը ուղղաթիռների մյուս օդաչուների հետ գտնվել է դեպքի վայրից երկու կիլոմետր հեռավորության վրա։ «Արքայազն Հարրին չի ենթարկվում առավել կամ պակաս վտանգի, քան Ապաչի ուղղաթիռների մյուս օդաչուները», հայտնել է նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)