Le Soir. Բրյուսելում հարյուրավոր լրտեսներ են աշխատում
Համաշխարհային Մամուլ
Բրյուսելում աշխատում են բազմաթիվ դիվանագետներ և գործում են զանազան միջազգային հաստատություններ, այդ իսկ պատճառով Բրյուսելն այն տեղն է, որտեղ մեծ քանակությամբ լրտեսներ են կենտրոնանում։
Լրտեսական գործողությունները Բրյուսելում ավելի են, քան ցանկացած այլ վայրում։
«Հարյուրավոր լրտեսներ են գործում Բրյուսելում»,- ասել է Բելգիայի պետական անվտանգության ղեկավար Ալեն Վինանցը։
Ըստ նրա՝ լրտեսական հնարները մեծ զարգացում են ապրել և կատարելագործվել են ժամանակի ընթացքում։ «Սկզբում Սառը պատերազմին բնորոշ դասական լրտեսություն էր։ Ներկայումս գոյություն ունի իսլամիստական ահաբեկչություն, և աշխարհի բոլոր անվտանգության ծառայությունները փորձում են դիմակայել դրան»։
Լրտեսությունը շատ ավելի տարածված է, քան կարծում են քաղաքացիները։
«Միամիտ է կարծելը, որ միայն Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նման պետություններն են լրտեսական գործունեությամբ զբաղվում»,-ասել է Վինանցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)