The Washington Post. Դադարեցվել է ԱՄՆ-ի օգնությունը Եգիպտոսին
Համաշխարհային Մամուլ
Հակաամերիկյան ցուցերը, որ սկսվեցին Կահիրեում և տարածում գտան մահմեդական աշխարհում, կանգնեցրել են ԱՄՆ-ի` Եգիպտոսին կարևոր տնտեսական օգնություն տրամադրելու շուրջ ընթացող բանակցությունները. հայտնում է The Washington Post-ը:
Հակամահմեդական ֆիլմի պատճառով սկսված հախուռն ցույցերը և Եգիպտոսի սկզբնական աննրբանկատ պատասխանը ժամանակավորապես կանգնեցրել են 1 մլրդ դոլարի օգնություն պարտքով տրամադրելու շուրջ ընթացող բանակցությունները` համաձայն որոշ ԱՄՆ պաշտոնյաների, ովքեր խոսեցին անանուն մնալու պայմանով:
Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ն օգնություն չի տրամադրի Եգիպտոսին մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտը, և խոչընդոտը հաղթահարելուն ուղղված բանակցությունները դադարեցվել են: Որոշ ԱՄՆ պաշտոնյաներ նշում են, որ հետաձգումները ժամանակավոր բնույթ են կրում:
Եգիպտոսին ԱՄՆ-ի տարեկան տրամադրած գրեթե 1.5 մլրդ դոլար օգնությունը զգալի տնտեսական աջակցություն է մի պետության համար, որին ԱՄՆ-ը երկար ժամանակ համարել է կարևոր արաբական գործընկեր` չնայած վերջին անհանգստություններին` կապված Մահմեդական եղբայրության կառավարության հետ:
Նշենք, որ Եգիպտոսն արդեն Վաշինգտոնին 3 մլրդ դոլար է պարտք:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)