Le Figaro. Ծաղրանկարների ազատությունը
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Այրոն այսօր առավոտյան իր կարծիքն է հայտնել Charlie Hebdo պարբերականում հրապարակված` Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների շուրջ ստեղծված հակասությունների վերաբերյալ։
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է. ծաղրանկարների ազատությունը՝ ևս։ Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ այդ ծաղրանկարները վիրավորում են իրենց համոզմունքները և որ պետք է դիմել արդարադատությանը, ապա թող դիմեն դատարան»,-ասել է վարչապետը` ավելացնելով. «Ես հիշեցնում եմ, որ մենք ապրում ենք աշխարհիկ պետությունում, հանրապետական պետությունում, իրավունքի պետությունում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)