Die Presse. ԵՄ-ն մեզ խնդրելու է միանալ իրենց. Թուրքիա
Համաշխարհային Մամուլ
«ԵՄ-ն 50 տարի է, ինչ անկեղծ չէ Թուրքիայի հետ իր հարաբերութուններում,-ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Ջաղլայանը:- Մեր երկիրն իրավունք ունի ԵՄ մտնել»:
«ԵՄ-ն միշտ իր թիկունքն է ցույց տվել Թուրքիային, չնայած նրան, որ Թուրքիան, ի տարբերություն այլ երկրների, միշտ պահպանել է Մաաստրիխտյան սկզբունքները: Սակայն գալու է օրը, երբ մեզ խնդրելու են մտնել ԵՄ: Եվ այդ ժամանակ մենք դեռ կմտածենք` մտնե՞լ այդ կառույց, թե՞ ոչ: Նախարարը պարզ հասկացնել է տվել, որ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ԵՄ–ին անդամակցելու իր մտադրություններից: Հատկապես Թուրքիային սուր քննադատության ենթարկող ԵՄ անդամ պետության՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այժմ պաշտոնաթող է եղել: Ակնհայտ է սակայն նաև, որ այժմ ԵՄ-ն լուրջ զբաղված է Եվրագոտու ճգնաժամի խնդրով և առայժմ ժամանակ չի հատկացնում Թուրքիայի անդամակցության խնդրին»:
Անդրադառնալով վերջերս քրդական զանգվածների դեմ բռնկված պայքարի բորբոքմանը՝ Չաղլայանը գտնում է, որ այդ բախումներն արտաքին ուժերի դրդմամբ են կատարվել: «Ես ինքս քրդական ծագում ունեմ: Ես լավագույն ապացույցն եմ այն բանի, որ իմ պետությունը խտրականություն չի դնում ազգային փոքրամասնությունների միջև՝ թողնելով ինձ հասնել նախարարի աստիճանի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)