Financical Times. Մոսկովյան ձուլման վրացական ընդդիմադիրը
Համաշխարհային Մամուլ
Financial Times-ը վրացական ընդդիմադիր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ մեծահարուստ Իվանիշվիլիին նվիրված հոդվածում գրում է. «Իվանիշվիլին իր կարողության մեծ մասը վաստակել է Ռուսաստանում 90-ականներին և մինչև վերջերս հեռու էր մնում քաղաքականությունից:
Չնայած քաղաքական փորձի բացակայությանը՝ Իվանիշվիլիին հաջողվեց համախմբել մասնատված ընդդիմադիր զանգվածներին և դառնալ վերջին ինը տարիների ընթացքում Սաակաշվիլիի առաջին իրական լուրջ հակառակորդը:
Վրաստանում նախնական հարցումները ցույց են տալիս, որ առավելությունը Սաակաշվիլիի կողմն է, նրա օգտին կքվեարկեր հարցվողների 37%-ը, իսկ Իվանիշվիլիի օգտին՝ միայն 12%-ը: Սակայն շինարարության մեջ նրա ակտիվ գործունեությունը, առողջապահության ոլորտում նրա ունեցած ներդրումը և քաղաքական դաշտում նրա «ոչ ֆորմալ»ի հեղինականությունը նպաստում են նրա դիրքերի բարձրացմանը:
Իվանիշվիլիի օգտին էր խաղում այն փաստը, որ նրան ոչ միայն մերժել էին Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու հարցում, այլև ստիպել բազմամիլիոնանոց տուգանք վճարել նախընտական քարոզարշավի ընթացքում:
Ռուսաստանի հետ Սաակաշվիլիի ունեցած մշտական հակասություններից հոգնած վրացական ընտրազանգվածներին գրավում է Իվանաշվիլիի առատաձեռնությունն ու աութսայդերի հեղինակությունը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)