Liberation. ֆրանսիայի վարչապետ. «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի դեմ ցույցերը Փարիզում արգելված են
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի վարչապետ Ժան–Մակ Էրոն հայտարարել է, որ երկրի կառավարությունն արգելում է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ ցույցերի կազմակերպումը, որոնք պետք է տեղի ունենային այս շաբաթ օրը Փարիզի կենտրոնում. գրում է Liberation-ը:
Ցույց կազմակերպելու հայտը ներկայացված է, և այն մերժվել է: «Մենք պատճառ չենք տեսնում մեր երկրում թույլ տալ կոնֆլիկտային իրավիճակների ստեղծում, եթե դրանք կապ չունեն Ֆրանսիայի հետ»,-հայտարարել է վարչապետը: Նա ընդգծել է, որ հարգում է «մուսուլման հոգևոր ղեկավարների պատասխանատվության մեծ զգացումը», սակայն չի ցանկանում, որ ստեղծված իրավիճակից օգտվեն փոքրամասնությունները»:
«Մենք ապրում ենք իրավական պետությունում: Եթե որևէ մեկը գտնում է, որ իր կրոնական իրավունքները ոտնահարվում են, թող դիմի դատարան»,-եզրափակել է Էրոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)