«Արդյունավետ» հանդիպում էր. Իրանի գլխավոր բանակցող
Համաշխարհային Մամուլ
Իրանի միջուկային հարցով գլխավոր բանակցող Սայիդ Ջալիլի խոսքով՝ ինքն ունեցավ «արդյունավետ» հանդիպում Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ` հույս հայտնելով` դա կօգնի լուծելու խնդիրները Արևմուտքի հետ, տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Երեքշաբթի ուշ երեկոյան կայացած հանդիպումը, որն անցկացվեց Ստամբուլում Իրանի հյուպատոսարանում, նշանավորեց առաջին ուղիղ բանակցությունները հունիսից ի վեր:
Հիշեցնենք, որ «5+1» ձևաչափով գործող խմբի, որի կազմում ընդգրկված են Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Գերմանիան, արտաքին գործերի նախարարները հանդիպելու են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում սեպտեմբերի 24-ին, երբ սկսվի «նախարարական շաբաթը»՝ Էշթոնի հետ քննարկելու Իրանի միջուկային ծրագրի հարցը՝ փորձելով վերստին շարժել տեղից «կանգնիր-սկսիր» միջազգային դիվանագիտությունը Թեհրանի միջուկային ծրագրի առնչությամբ:
Ջալիլին ասաց, որ Թեհրանը կսպասի «5+1» ձևաչափով գործող խմբի գնահատման արդյունքներին Էշթոնի հետ վերջինիս հանդիումից հետո:
Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն երկու անգամ հանդես է եկել որպես հանդիպման վայր՝ միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին մասնակցելու համար:
Գերտերությունները կոչ են արել Իրանին՝ անմիջապես կանգնեցնել ուրանի հարստացումը՝ կիրառելով Թեհրանի դեմ մի շարք պատժամիջոցներ:



















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)