Le Figaro. Իրանը Իրաքի օդային տարածքով զենք է մատակարարում Սիրիային
Համաշխարհային Մամուլ
Իրանը քաղաքացիական օդանավերի միջոցով զինվորականներ և մեծ քանակությամբ զինամթերք է փոխադրել Սիրիա՝ օգտագործելով Իրաքի օդային տարածքը՝ նպատակ ունենալով օգնել Բաշար ալ Ասադին ճնշել ապստամբներին։
Իրաքը պնդում է, որ իր օդային տարածքով թույլ չի տվել անցկացնել որևէ զենք։ Այլ բան է վկայում Reuters գործակալության կողմից վկայակոչվող զեկույցը, ըստ որի՝ Իրանի կողմից Իրաքի տարածքով մեծ քանակությամբ զենք է փոխադրվել Սիրիա։
Այս զեկույցը ցույց է տալիս, որ Բաշար ալ Ասադի գլխավոր դաշնակից Թեհրանը իրականում մեծ քանակությամբ և կանոնավոր կերպով զենք է մատակարարել Սիրիային՝ իրաքյան և իրանական բարձրաստիճան պաշտոնյաների միջև կայացած համաձայնության համաձայն։ Իրաքցի բարձրաստիճան պատասխանատուները Բաղդադում և Նյու Յորքում մինչ այս պահը հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել այս տեղեկությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)