Le Figaro. Օբամայի և Կարզայի միջև քննարկումների արդյունքները
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և նրա գործընկեր Համիդ Կարզայը երեկ քննարկել են, թե ինչ քայլեր են ձեռնարկվել՝ պայքարելու համար զինվորական կամ ոստիկանական համազգեստ հագած աֆղանցիների կողմից ՆԱՏՕ-ի զինվորականների նկատմամբ հարձակումների դեմ։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ Տունը։
Այս զրույցի ընթացքում «երկու նախագահները քննարկել են խնդիրների մի փաթեթ, որոնցից է նաև ամերիկյան ուժերի դեմ ներքին հարձակումների կրճատումը, բռնությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը շարունակելու կարևորությունը»։
Նշենք, որ 33.000 ամերիկացիներ, ովքեր 2009 թվականի վերջերին ուղարկվել էին Աֆղանստան, պետք է լքեն երկիրն այս ամսվա վերջին՝ այնտեղ թողնելով կոալիցիոն 48.000 զինվոր, որոնք իրենց հերթին, կհեռանան Աֆղանստանից 2014 թվականի վերջին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)