Tehran Times. Իրանի վրա հարձակումը Իսրայելի համար «ինքնասպանություն» կլինի
Համաշխարհային Մամուլ
Չորեքշաբթի՝ Սրբազան պաշտպանության շաբաթը նշելու օրը հրապարակված հայտարարությունում Իրանի իսլամական վարչակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին նախազգուշացրել է Իսրայելին, որ ցանկացած ռազմական գործողություն Իրանի դեմ Իսրայելի համար «ինքնասպանություն» կլինի։
Ռաֆսանջանին ավելացրել է, որ Իսրայելի կողմից անընդհատ հնչող ռազմական սպառնալիքները՝ ուղղված Իրանի դեմ, վերջիվերջո Իրանին կհանեն համբերությունից՝ չնայած նրա մեծ հանդուրժողականությանը։
Նշենք, որ Իրանում սրբազան պաշտպանության շաբաթը սկսվում է սեպտեմբերի 22-ին։ Դա այն օրն է, երբ Իրանը ներխուժեց Իրաք՝ սանձազերծելով երկու պետությունների միջև ութ տարի տևած պատերազմը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)