Frankfurter algemeine Zeitung. Ցուկերբերգը տարվա լավագույն անհաջողակ
Համաշխարհային Մամուլ
Միջազգային բորսայում Facebook-ի անկումը բացասաբար է անդրադարձել նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ունեցվածքի վրա: «Forbes»-ի հրատարակած ամենահարուստ ամերիկացնիների ցուցակում 28-ամյա միլիարդատերը նախորդ տարի զբաղեցրած 14-րդ հորիզոնականից հայտնվել է 36-րդում: Նրա կարողությունը 17,5 միլիարդ դոլարից պակասել է ընդհուպ մինչև 9,4 միլիարդ՝ դրանով ապահովելով Ցուկերբերգին տարվա մեծագույն անհաջողակ (loser) տիտղոսով. գրում է թերթը՝ հղում կատարելով «Forbes»-ին:
Այն բանից հետո, երբ մայիսին բորսայում սոցիալական ցանցի ակցիաները սկսեցին անկում ապրել, ներդնողները սկսեցին տագնապ ապրել, որ սոցցանցում տեղադրված եկամտաբեր գովազդները ավելի վատ են կազմակերպվել, քան մտածված էր: Անցյալ տարի նա ամենահարուստ ամերիկացիների ցուցակի առաջատարներից էր, իր հետևում էր թողել անգամ Google-ի հիմնադիր Լարի Փեյջին և Սերգեյ Բրինին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)