115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերել Մարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներ Հայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ) Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումը Խոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել է Եվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ Bloomberg Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրա Ռուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգեր 

Արգիշտի Քյարամյանի 10-րդ նշանակումը. արդյոք նրա վերջին հանգրվանն է

Հասարակություն

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից և նրա փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը: 

Նշենք, որ 30-ամյա Արգիշտի Քյարամյանը, 2018 թվականից առ այսօր հասցրել է 10 անգամ պաշտոնի նշանակվել, որից միայն հինգը` ԱԱԾ-ում և Քննչական կոմիտեում։

Քյարամյանը մասնագիտությամբ իրավաբան է, նախքան իշխանափոխությունը աշխատել է ՀՀ ոստիկանությունում, ապա՝ դատախազությունում։ Սակայն Արգիշտի Քյարամյանի բախտը ժպտացել է հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: 

Մասնավորապես, 2018 հունիսի 8-ին Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ, իսկ մեկ ամիս անց՝ ՊԵԿ հետաքննության վարչության պետ: 2019 փետրվարի 15-ից նա աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ։ Այս նշանակումից 15 օր անց Քյարամյանը տեղափոխվել է նոր ձևավորված պետական վերահսկողական ծառայություն և նշանակվել ծառայության ղեկավարի օգնական։ Իսկ 2019 ապրիլի 10-ից ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ և այս պաշտոնում մնացել մեկ տարի։ Նշանակումից 5 օր անց Քյարամյանը միաժամանակ զբաղեցրել է ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: 2020 մայիսի 4-ին  Քյարամյանը ՊՎԾ-ից տեղափոխվել է քննչական ապարատ՝ 1 օրով նշանակվելով ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Հաջորդ օրը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն, իսկ մեկ ամիս անց՝ հունիսի 8-ին նշանակվել ՀՀ ԱԱԾ տնօրեն։ Այս պաշտոնից Քյարամյանը ազատվել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝  2020 թվականի հոկտեմբերի 8–ին։ Շուրջ երկու ամիս անգործ մնալուց հետո Քյարամյանը դարձյալ նոր պաշտոն է ստացել. 2020թ. դեկտեմբերի 24-ին նա կրկին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն այս անգամ հասցրել է ավելի երկար պաշտոնավարել՝ շուրջ յոթ ամիս։

Ուշագրավ է, որ Քյարամյանը ամենից երկար աշխատել է ՊՎԾ–ում, սակայն նրա պաշտոնանկություններից ամենից առեղծվածայինը շարունակում է մնալ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատումը, որը մինչև օրս չի մեկնաբանվել ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ իր կողմից: 

Ընդգծենք, որ պատերազմի օրերին ԱԱԾ տնօրենը նախընտրեց «մարտեր վարել» ռազմի դաշտում, քան մնալ թիկունքում և կատարել իր՝ ԱԱԾ տնօրենի պարտականությունները: 

Նրա՝ ԱԱԾ տնօրենի աշխատանքից ազատումը կապում են այն հանգամանքի հետ, որ պատերազմի ավարտից հետո «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց՝ անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների, ինչն ապահովել է ԱԱԾ-ն` այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

Սակայն, հարց է առաջանում՝ ինչու Փաշինյանը որոշեց Քյարամյանին կրկին նշանակել պաշտոնի։ Ըստ շրջանառվող լուրերի` Քյարամյանը, պատերազմի օրերին գտնվելով Արցախում, տիրապետում է բազմաթիվ ինֆորմացիաներին և այս նշանակումով Փաշինյանը փորձում է հարաբերությունները չլարել նրա հետ, որպեսզի հարկ եղած դեպքում չբարձրաձայնի ներքին խնդիրների մասին։ 

Այսպիսով՝ համացանցային քննարկումներից պարզ էր դառնում, որ բոլորին հետաքրքրում էր երկու հարց, թե ինչո՞ւ է Արգիշտի Քյարամյանը պատերազմի ամենաթեժ օրերին ազատվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից և ինչո՞ւ հետո գործուղվեց Քննչական։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի նախագահի հրամանագրով Քյարամյանը պարգևատրվել է «Արիության մեդալով»՝ 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում ունեցած ավանդի և հայրենիքի պաշտպանության համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականումՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանելՓաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն էՁուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) «Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ)
Ամենադիտված