Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր Ռիադին Կիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համար Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետո Սոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու Սուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհել Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն 

«Ազգային մոլի» շուրջ մեծ աղմուկ է բարձրացել․ հայկական արտադրողները՝ խաբեության զոհ

Հասարակություն

Տարեսկզբին մայրաքաղաքում բացված «Ազգային մոլ» առևտրի կենտրոնի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել։ Այնտեղ տարածքներ վարձակալած հայկական արտադրողները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել։ Բանն այն է, որ տեղական արտադրողները տաղավարներ են վարձակալել՝ ներկայացնելու իրենց արտադրանքը,  ժամանակին վճարել են գրեթե մեկ տարվա վարձակալության գումարները, բայց ընդամենը օրեր անց տեղեկացել են, որ մոլը փակվել է, իրենց ապրանքներն էլ՝ մնացել ներսում։ Փորձել են կապ հաստատել տնօրինության հետ, բայց` ապարդյուն. որևէ մեկը հստակ պատասխան չի տալիս, թե ով պետք է նրանց կրած վնասը փոխհատուցի։

ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց կապ հաստատել Ազգային մոլի տնօրինության հետ, սակայն համացանցում տարածված հեռախոսահամարներից ոչ մեկը հասանելի չէր, միայն ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարով հնարավոր եղավ զրուցել Տիգրան Ասատրյանի հետ, ով ներկայացավ որպես «Ազգային մոլը» վարձակալած տարածքի տեր․ «Նույն խնդիրը մեզ հետ է, մեզ ևս մեծ թվով գումար են պարտք։ Նախկին տնօրեններն ասում են ձեր գումարները կվճարենք, բայց օրը գալիս է, չեն վճարում։ Նախկին տերերը չկան, դուրս են եկել խանութից։ Ընկերությունը սնանկ է ճանաչվել, փակվել է և որպեսզի հայկական արտադրողները կարողանան իրենց ապրանքը ներկայացնեն և աշխատանքը չկորցնեն՝ պայմանավորվել են նոր տնօրեն նշանակել և շարունակել գործունեությունը։ Սակայն անունը լինելու է ոչ թե «Ազգային մոլ», այլ «Հայկական արտադրանք» կամ «Հայկական տեքստիլ»։ Ստացվում է՝ տերեր չեն լինելու, լինելու է կառավարող տնօրեն և արտադրողները»,- ասաց Տիգրան Ասատրյանը։

Մենք զրուցեցինք նաև նախկին տնօրինության կողմից լիազորված անձի՝ Գևորգի հետ, որը հրաժարվեց նշել ազգանունը՝ ասելով, թե ինքը պարզապես աշխատակից է եղել․ «Ես նման ինֆորմացիա չունեմ, որ «Ազգային մոլը» փակվել է, այն շարունակում է աշխատել։ Ամբողջ խնդիրը եկել է նրանից, որ ոմն Շահմուրադյան, ով «Ազգային մոլի» տարածքի սեփականատերերից է, անօրինական գործունեություն է իրականացրել և այդ նույն բողոքող մարդկանց ապրանքները գրավի ձևով վերցրել է, թող հենց էդ բողոքողները կանգնեին «Ազգային մոլի» կողքը։ Գումարների հետ կապված ոնց կարողանում են` փակում են, խաբեության, բան չկա։ Խաբեություն կլինի, որ կորեն ու կապի դուրս չգան, բայց այդպիսի բան չկա։ Այս ամենը միմիայն մեկ մարդու՝ Շահմուրադյանի շնորհիվ է եղել։ Մոտ 70 գործընկերոջ 40 միլիոնի ապրանք ամբողջովին գրավի տակ է։ Մեր երկրում ոչինչ էլ չի փոխվել, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր ու անգամ ոստիկանությունը չի միջամտում»,- նշեց Գևորգը։ 

Նշենք, որ 2021 թ. ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 322-րդ հոդվածի (ինքնիրավչություն) հատկանիշներով: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը փոխանցեց, որ գործը նախաքննության փուլում է․ «Ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթվա ընթացքում մեղադրանք կառաջադրվի «Ազգային մոլի» տարածքի սեփականատերերից մեկին՝ Ռուբեն Շահմուրադյանին։ Քանի որ Ազգային մոլի պահեստներում եղած ապրանքները կարող են փչանալ, մեկ շաբաթվա ընթացքում քննիչները դատախազության միջոցով կփորձեն կազմակերպել, որ թույլ տան մինչև մեղադրանք առաջադրելը կամ քննության ավարտը դուրս բերեն հայկական արտադրողների ապրանքները»,- ասաց Թադևոսյանը։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր ՌիադինԿիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համարՀայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղարՔուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետոԹրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներՍոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչուՍուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհելՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներ33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասին
Ամենադիտված