1020,8 մլն դրամ՝ ճանապարհահատվածի վերականգնման համար
Տնտեսություն
2011թ. դեկտեմբերի 8-ին շահագործման հանձնվեց Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում վերականգնված Արաքս – Մեծամոր, կմ0+000 - կմ4+100 և Արաքս – Մեծամոր – Գայ - Հովտաշատ, կմ0+000 - կմ2+513 ճանապարհահատվածները։
Վերականգնման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 1020,8 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն և «Կուարլինի» ՍՊԸ-ն համատեղ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, վերականգնված ճանապարհահատվածները ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, Արմավիրի մարզպետարանի, Արարատի մարզպետարանի, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքների ղեկավարները։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում