Ալեն Սիմոնյանը ընդունել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին
Բլոգոսֆերա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց այդ պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը պարոն Թովմասյանի հետ անցկացնելու փաստը:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայկական զույգ պետությունների միջեւ միասնականությունը հիմնարար արժեք է, որի պահպանումը պետք է մշտապես տեղ գտնի պետական եւ հանրային ռազմավարական ծրագրերում:
Արթուր Թովմասյանն ի պատասխան շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը նշանակալի համարեց խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման գործընթացում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը