«Փայլում ես». Մերի Մակարյանի շքեղ կերպարը
ԱյլԴերասանուհի Մերի Մակարյանն այսօր նշում է ծննդյան օրը։
Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին այդ առիթով նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։ Կադրերում դերասանուհին երկար զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Մերի Մակարյանն արձակել է մազերը, նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջական է դարձրել նուրբ վզնոցը։ Մեկնաբանություններում հետեւորդները շնորհավորել են դերասանուհուն ու նրան դրական խոսքեր գրել․ «Գեղեցկուհի», «փայլում ես»։