Երևանի «Ալաշկերտը» առաջին անգամ մտավ փլեյ-օֆֆ
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլը և առաջին անգամ մտավ փլեյ-օֆֆ:
Այսօր Երևանում կայացած պատասխան խաղում մեր թիմը լրացուցիչ ժամանակում հաղթեց Ղազախստանի չեմպիոն «Կայրաթին»:
«Ալաշկերտը» լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց «Կայրաթին» և մտավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ: Դա նշանակում է, որ մեր թիմը նվազագույնն ապահովել է իր մասնակցություն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում:
Իսկ ահա Եվրոպայի լիգայի խմբային փուլ մտնելու համար «Ալաշկերտը» փլեյ-օֆֆում պետք է հաղթահարի արդեն Շոտլանդիայի չեմպիոն «Ռեյնջերսի» արգելքը: Թիմերի խաղերը կկայանան օգոստոսի 19-ին և 26-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան