Թբիլիսիում ժայռ է փլուզվել․ բնակիչները տարհանվել են
Վրաստան
Հինգշաբթի՝ լույս ուրբաթ գիշերը Թբիլիսիի հյուսիսում ժայռի մի մասը փլուզվել է։ Մոտակա տասը հարկանի շենքի բնակիչները տարհանվել են՝ երկրորդ սողանքի սպառնալիքի պատճառով, հաղորդում է Sputnik Georgia-ն:
«Երեկ երեկոյան Թբիլիսիի Սաբուրթալո շրջանում ժայռի մի մասը փլուզվել է: Հարակից տարածքում գտնվող տասը հարկանի շենքի բնակիչները տարհանվել են՝ երկրորդ սողանքի սպառնալիքի պատճառով։ Նրանք ստիպված են եղել գիշերել հյուրանոցում»,- հայտնում է գործակալության տելեգրամյան ալիքը։
Ինչպես հայտնում են Թբիլիսիի քաղաքապետարանից, մասնագետները կուսումնասիրեն Լորտկիպանիձե փողոցի ժայռը, որից հետո կսկսվեն ամրացման աշխատանքները: Ժայռի փլուզումը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների պատճառով։ Այժմ դրանք ամբողջությամբ դադարեցված են:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը