Մեսսին սկսել է մարզումները «ՊՍԺ»-ում
Սպորտ
Արգենտինացի Լիոնել Մեսսին սկսել է մարզվել «Պարի Սեն Ժերմենի» կազմում։
Երեքշաբթի օրը «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Լիոնել Մեսսին պայմանագիր կնքեց փարիզյան ակումբի հետ: 34-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը, ով իր մեծահասակների ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում», նախատեսված է երկու տարով՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Մեսսին դարձել է փարիզեցիների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ առաջ անցնելով հարձակվողներ Նեյմարին (տարեկան մոտ 36 մլն եվրո) և Կիլիան Մբապպեին (տարեկան մոտ 25 մլն): Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 41 միլիոն եվրո:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան