Թուրքիայի հյուսիսում ջրհեղեների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել
ԱյլԹուրքիայի հյուսիսում ջրհեղեների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է «Տասս» գործակալությունը՝ հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը։
«Ջրհեղեղի հետևանքով մահացել է 34 մարդ Կաստամոնում, 6 մարդ՝ Սինոփում։ 9 քաղաքացու ցուցաբերվում է բժշկական օգնություն՝ հիվանդանոցներում։ Բարտինում շարունակվում են անհետ կորած մարդու որոնողական աշխատանքները »,- հայտնում են գերատեսչությունից։
Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի հետևանքով մահացած 31 քաղաքացիների մասին։