Լողազգեստով Լուսինե Թովմասյանը հիացրել է հետևորդներին (լուսանկար)
Այլ«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Կիպրոսում հանգստի ընթացքում։
Կադրում մոդելը լողազգեստով արևայրուք է ընդունում լողափին: Լուսինեի բնական գեղեցկությունը հիացրել է հետևորդներին, ովքեր շտապել են մեկնաբանություններում հիացական խոսքեր հղել նրան:
«Երկու շաբաթ և ավարտվում է ամառը: Պատրա՞ստ եք նոր աշխատանքային և ուսումնական տարվան, - լուսանկարին կից գրել է նա։