Աֆղանստանի առաջնորդը փորձել է իր հետ տանել փողերով բեռնված 4 ավտոմեքենա (տեսանյութ)
ՏեսանյութերԱֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին փախել է Քաբուլից՝ փողերով բեռնված ավտոմեքենաներով։ Այն, ինչ նրանք չէին կարող իրենց հետ վերցնել, մնացել է օդանավակայանի թռիչքուղում, Ռիա Նովոստիին հայտնել է ՌԴ դեսպանատունը:
«Ինչ վերաբերում է ռեժիմի փլուզմանը, ապա այն առավել պերճախոս կերպով բնութագրվում է նրանով, թե ինչպես է Գանին փախել Աֆղանստանից։ Նա թռիչքուղի է տարել չորս՝ գումարով բեռնված ավտոմեքենա։ Նրանք փորձել են գումարի մնացած մասը ուղղաթիռի մեջ դնել, բայց այն չի տեղավորվել, և գումարը մնացել է թռիչքուղում», - ասել է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Նիկիտա Իշչենկոն:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից