Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ 

Սևանի հարկայինն այսուհետ կգործի նոր երկհարկանի կառույցում

Տնտեսություն

Դեռևս տարեսկզբին պետական եկամուտների կոմիտեն 2011-ը հայտարարել է սպասարկման որակի բարելավման տարի: Կոմիտեի նախագահի հանձնարարականով հարկային տեսչությունների առջև խնդիր է դրվել հարկ վճարողների սպասարկման մակարդակը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Սպասարկման որակի բարելավմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը՝ տեսչություններում ժամանակակից սպասարկման կենտրոնների գործարկումն է:

Տարեվերջին արդեն կարող ենք արձանագրել, որ 2011-ի ընթացքում հարկային տեսչություններում բացված ժամանակակից սպասարկման կենտրոնների գործունեությունն արդարացված է: Երևանում արդեն իսկ 5 այդպիսի սրահ կա՝ Կենտրոնի և Մյասնիկյանի հարկային տեսչություններում, Արաբկիրի և Խոշոր հարկ վճարողների տեսչություններում և Էրեբունու, Նոր Նորքի, Շենգավիթի հարկային տեսչություններում:

Հարկ վճարողներին միջազգային չափանիշներով սպասարկումն իրողություն է նաև մարզերում. Վանաձորի տարածաշրջանային սպասարկման առաջին կենտրոնին հաջորդում է Սևանի տարածքային հարկային տեսչության սպասարկման նորաոճ սրահը՝ դրանով իսկ բոլորովին նոր մակարդակի բերելով տարածքային համաչափ զարգացումը նաև հարկային ոլորտում. հարկային գրասենյակները, որպես մեկ միասնական տեղեկատվական համակարգ, սկզբունքը Սևանի ՏՀՏ-ում ևս պահանջարկված են:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հարկային տեսչությունների առջև խնդիր է դրել՝ նմանատիպ սպասարկման կենտրոնների հիմնական նպատակադրումը շատ հստակ պետք է լինի. հասնել նրան, որ անկախ տարածաշրջանային պատկանելությունից, հնարավոր լինի ՊԵԿ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում՝ գրասենյակում իրականացնել հարկային և մաքսային ծառայությունների հետ կապված ցանկացած ընթացակարգ: Օրինակ՝ Գեղարքունիքի կամ հարակից մարզերի հարկ վճարողները նոր գաղափարի իրագործման շնորհիվ կկարողանան հենց Սևանից ներկայացնել հաշվետվություն կամ համապատասխան փաստաթղթեր ուղարկել առանց մաքսատներ կամ մաքսակետեր այցելելու:

Սևանի տարածքային հարկային տեսչության սպասարկման նորաբաց կենտրոնի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզ է այցել պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նշենք, որ մինչև հիմնովին վերանորոգված նոր շենք տեղափոխվելը, տեսչությունը գործում էր Սևանի քաղաքապետարանի շենքում: Այժմ Սևանի հարկայինը հարկ վճարողներին ներկայանում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր՝ երկհարկանի կառույցով, որի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա գարնանը: Շենքի առաջին հարկում տեղակայված է նորաոճ սպասարկման սրահը՝ հարմարավետ աշխատասենյակներով՝ համալրված ժամանակակից համակարգչային տեխնիկայով և անհրաժեշտ այլ պարագաներով՝ դրանով իսկ ավելի հեշտացնելով հարկ վճարողների աշխատանքն ու ելումուտը: Բարեփոխումների արդյունքում հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Տեսչություն այցելելիս հարկատուներն այլևս ստիպված չեն լինի իրենց հուզող հարցերը պարզաբանելու կամ խնդիրներին լուծում տալու համար ավելորդ ժամանակ և միջոցներ վատնել՝ սենյակից սենյակ, հարկից հարկ անցնելով, այլ ցանկացած պատուհանից միանգամից կկարողանան սպառիչ պատասխան ստանալ: Արդյունքում՝ էապես նվազեցվում է հարկային տեսուչ-հարկատու շփումը: Սպասարկման կենտրոնի միջոցով է իրականացվում հարկատուների հետ տարվող աշխատանքի մոտ 90 տոկոսը, այդպիսով՝ շփումը տեսչության մյուս ստորաբաժանումների հետ հասցվում է նվազագույնի: Ինչպես Երևանի տեսչությունների սպասարկման սրահներում, այստեղ ևս այցելուներին հասանելի տեղում տեղադրված է տեղեկատվական տերմինալ, հայտարարությունների ցուցատախտակ, գովազդային հոլովակների մոնիտոր, որոնք իրենց հերթին նույնպես կնպաստեն հարկ վճարողների իրազեկման մակարդակի բարձրացմանը: Այսպիսով, Սևանի տարածքային հարկային տեսչությունում գործող նորաբաց սպասարկման կենտրոնում ևս ստեղծված են բոլոր պայմանները հարկ վճարողներին արագ և որակյալ սպասարկելու համար:

Կոմիտեի ղեկավարությունը հետևողական է հարկ վճարողների սպասարկումը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում: Տարածաշրջաններում նույնպես հարկային գրասենյակների՝ որպես մեկ միասնական տեղեկատվական կենտրոնի գործարկումը միանշանակ կնպաստի մարզերում սպասարկման որակի բարելավմանը: Բարեփոխումների օրակարգում մյուս տեսչություններն են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
Ամենադիտված