Քաղաքապետի հանձնարարականով գույքագրվել են մայրաքաղաքի արտաքին լուսավորություն չունեցող փողոցները
Տնտեսություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Մանկապարտեզների ջեռուցման համակարգերի անցկացման հետ կապված՝ տեղեկացվել է, որ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Ամփոփելով նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի որակի նկատմամբ կատարված ստուգումների արդյունքները՝ վերահսկողության վարչության պետը ներկայացրել է, որ մանկապարտեզներում հայտնաբերվել է խախտման 3 դեպք: Կամո Արեյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է պարզել պատճառները և շարունակել հետևողական աշխատանքը՝ արձանագրելով բոլոր խախտումները:
Աղբահանության պայմանագրերի կնքման և վարձավճարների հավաքագրման մասով, Կամո Արեյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ պետք է հստակեցվի 2012 թվականի ընթացքում սանիտարական մաքրման սխեման և կազմակերպման կարգը:
Զեկուցվել է, որ, ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի, ամբողջությամբ գույքագրվել են մայրաքաղաքի արտաքին լուսավորություն չունեցող փողոցները, այգիներն ու պուրակները, հրապարակներն ու անցումները, որոնց ֆինանսավորումը կնախատեսվի 2012 թվականի համայնքային բյուջեում:
Ուսումնասիրությունների արդյունքում անբավարար գնահատելով մայրաքաղաքում տարբեր վթարների հետևանքով իրականացվող փորվածքների ասֆալտբետոնե ծածկի և մայթերում սալահատակի վերականգնման աշխատանքների որակը՝ համապատասխան վարչությունների և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հսկողություն սահմանել վթարների արագ վերացման և վերականգնման ուղղությամբ և նոր դեպքերի վերաբերյալ արձագանքել անմիջապես:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում