Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան «Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել 

Լինելով Շուշիում, որպես ՀՀ նախագահ, ես շատ հպարտ էի. Արմեն Սարգսյան

Տեսանյութեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին՝ տարբեր երկրներից ժամանած քույր եկեղեցիների և քրիստոնեական կառույցների ներկայացուցիչների, գիտնականների ու հասարակական գործիչների:

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է համաժողովի նպատակն ու օրակարգը՝ մասնավորապես նշելով, որ Մայր Աթոռի քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկվել են աշխարհի ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև հետպատերազմյան իրավիճակում մեր ժողովրդի առջև ծառացած մի շարք խնդիրներ. «Կենտրոնացանք հայկական վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում հայկական կրոնական, պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրների վրա՝ դրանց ոչ միայն ֆիզիկական վիճակը պահպանելու, այլ նաև կենսագործունեությունը շարունակելու տեսանկյունից»։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ համաժողովի ընթացքում բարձրացված խնդիրները կարևոր նշանակություն ունեն մեր ժողովրդի համար. «Խնդիրները, որոնց շուրջ դուք քննարկումներ եք ունեցել, կարևորագույն նշանակություն ունեն բոլորիս համար՝ և' Հայաստանի ժողովրդի, և' Արցախի ժողովրդի, համայն հայության ու մարդկության համար»:

Նախագահը նշել է, որ տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են բնորոշում սեփական ազգային ինքնությունը, իսկ հայկական ինքնությունը հիմնված է քրիստոնեական հավատի ու եկեղեցու վրա: «Խոսքը միայն հավատքի, եկեղեցու դերի մասին չէ, այլ՝ հայերի ազգային ինքնության։ Դու կարող ես պարտվել մարտում, կարող ես պարտվել պատերազմում, բայց եթե չկորցնես քո ինքնությունը՝ միշտ պատրաստ կլինես հետագա հաղթանակների, քանի որ ունես հավատք, ուժեղ ինքնություն և վերապրող ազգ ես։ Մենք, իսկապես, վերապրող ազգ ենք։ Վերապրումը ներառում է նաև հարգանք մյուսների հանդեպ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Արցախում քաղաքից քաղաք, գյուղից գյուղ այցելելով՝ բացահայտում ես պատմությունը, հարուստ մշակութային և ճարտարապետական հուշարձանները:

Լինելով Շուշիում, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ես շատ հպարտ էի։ Հպարտ էի ոչ միայն նրա համար, որ այդ քաղաքն ուներ հիանալի եկեղեցիներ, այլ հպարտ էի, որ իմ հայրենակիցները ջանք և ֆինանսներ էին ներդրել՝ վերականգնելու նաև Շուշիում գտնվող մզկիթը։ Սա խոսում է ոչ միայն կրոնական ազատության, այլև մարդկային վարքագիծ դրսևորելու մասին»։

Նախագահն ընդգծել է, որ այսօր, ինչպես ցանկացած հայ, մտահոգ է հազարավոր պատմական և կրոնական հուշարձանների ճակատագրի համար, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ չեն։ «Այդ մտահոգություններն արդարացված են, քանի որ, երբ ավելի քան հարյուր տարով հետ ենք գնում, հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, երբ հայերը կորցրեցին ոչ միայն իրենց հայրենիքը, այլ նաև մեր եկեղեցիների, մշակութային կենտրոնների, ճարտարապետական հուշարձանների մեծ մասը, որոնք համակարգված կերպով ոչնչացվել են: Հաշվի առնելով այդ ամենը՝ կարող ենք ասել, որ այն տարածքները, որոնք այսօր ադրբեջանցիների վերահսկողության տակ են, կունենան նույն ճակատագիրը,-նշել է նախագահը։ -Մենք բոլորս ունենք տարբերություններ, նույնիսկ քրիստոնյա լինելով՝ ունենք տարբերություններ, սակայն դրանք բեռլինյան պատեր չեն։ Հարգելով այդ տարբերությունները՝ կարող ենք գնահատել ու սովորել միմյանցից։ Արցախի դեպքում ձայները պետք է համախմբվեն՝ Արցախի ժողովրդին պաշտպանելու, ընտրություն կատարելու նրանց իրավունքն իրացնելու, ինչպես նաև հազարավոր տարիների ընթացքում ստեղծած մշակութային ու կրոնական արժեքները պաշտպանելու համար»:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ համաժողովին մասնակցելու և Հայաստան այցելելու համար. «Վստահ եմ, որ մեր ազգը բավականաչափ ուժ ունի ոտքի կանգնելու համար, պայքարելու մեր հավատքի, մեր Աստծո, մեր մշակույթի, մեր եկեղեցու համար։ Մենք բավականաչափ ուժ կունենանք՝ ոտքի կանգնելու մեր բարեկամների հետ միասին. դուք մեր բարեկամներն եք»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը
Ամենադիտված