Լոնդոնի կենտրոնում մերկ տղամարդիկ հարձակվել են անցորդների վրա (տեսանյութ, լուսանկար)
Ժամանց
Լոնդոնի կենտրոնում երկու մերկ տղամարդ մի շարք հարձակումներ են կատարել անցորդների վրա: Այդ մասին հայտնում է Mirror հրատարակությունը:
Նախ տղամարդիկ հարձակվել են հեծանվորդի վրա: Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի կայարանի մոտ: Տղամարդկանցից մեկը եղել է ամբողջովին մերկ, մյուսը՝ վարտիքով: Նրանք անցել են հետիոտնային անցումով, որտեղ հեծանվորդը կանգ էր առել՝ սպասելով լուսացույցի գույնի փոփոխությանը:
Մերկ տղամարդկանցից մեկն անսպասելիորեն և ամբողջ ուժով ոտքով հարվածել է հեծանվորդին: Նա ընկել է ասֆալտին, իսկ հանցագործները փախուստի են դիմել:
Իրավապահները բերման են ենթարկել օրինախախտներին: Պարզվել է, որ մերկ տղամարդիկ մի շարք հարձակումներ են գործել անցորդների վրա: Բացի հեծանվորդից, նրանք փողոցում ծեծել են մեկ այլ տղամարդու:
«32 և 26 տարեկան կասկածյալները հայտնաբերվել և ձերբակալվել են: Երկու տղամարդիկ հիվանդանոց են տեղափոխվել «Հոգեկան առողջության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, այնուհետև վերադարձվել են կալանքի: Հետո նրանք ազատ են արձակվել: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել», - ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը