«Ամոթ ձեզ…». Անդրեն տեսանյութ է հրապարակել
ԱյլԵրգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որին կից գրել է. «13-րդ դարի եկեղեցին պահպանելու և փայփայելու փոխարեն պղծել են:
Ամոթ ձեզ…
Ուլուբաբ գյուղի մոտ է գտնվում Սուրբ Գևորգ վանքը։ Այն կառուցվել է Շահնշահ Աշոտ թագավորի որդու կողմից՝ հայկական տոմարով 712թ.-ին (1263թ.), բայց տարբեր ժամանակաշրջաններում բազմիցս վերակառուցվել է»: