Շնորհանդեսների ներկայացում չինացի գործարարներին
Տնտեսություն
Ս.թ. դեկտեմբերի 10-ին Երևանում կայացած հայ-չինական գործարար համաժողովի շրջանակներում կայացավ ներդրումային ծրագրերի շնորհանդեսներ, որը կազմակերպել էր Զարգացման հայկական գործակալությունը: Մասնավորապես ներկայացվեցին Հայաստանի ներդրումային միջավայրը, մագնեզիումի արտադրության նոր տեխնոլոգիան, բազալտի մանրաթելերի արտադրության տեխնոլոգիան, տուրիզմի զարգացումը: Շնորհանդեսին ներկա էր 11 չինացի գործարար:
Պատվիրակության ղեկավար, Huahe International բիզնես խորհրդատվության ընկերության նախագահ Լյու Չուանյաուն և Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն պարոն Ռոբերտ Հարությունյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը ակտիվորեն կհամագործակցեն, կփոխանակեն տեղեկատվոթյուն, ծառայություններ, կիրականացնեն տեղեկատվության համատեղ կիրառում, կնպաստեն երկկողմանի առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում