Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Փարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց Հունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջ Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան 80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնը Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից Ոջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը Վաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. Բեսենթ 

Աշխարհը շատ արագ է փոփոխվում, կան շատ անորոշություններ, այս աշխարհը միաբեւեռ կամ երկբեւեռ չէ. ՀՀ նախագահ

Քաղաքական

Նախորդ տարի աշխարհը նկատելիորեն փոխվեց. Քովիդը դարձավ գլոբալ խնդիր, որի պատճառով բոլորը տուժեցին, չկա մարդ, ով պանդեմիայի պատճառով չի կորցրել ընկերոջ կամ բարեկամի։ Սակայն Հայաստանի համար նախորդ տարին կրկնակի ողբերգություն էր։ Այս մասին «Մտքերի գագաթնաժողովի» բացման իր խոսքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով, երբ համավարակը տարածվում էր, թվում էր, որ մարդիկ պետք է էթիկական վարքագիծ դրսեւորեին։

«Դա ինձ հիշեցրեց Քիփլինգի պատմություններից մեկը ջունգլիների մասին. երբ մեծ վտանգ կար, չկար ջուր, բոլոր կենդանիներիը, նույնսիկ առյուծները, վագրերը, դադարեցին կռվել ու բոլորը միասնական գնացին դեպի ջուրը, դեպի կյանք։ Երբ ամբողջ աշխարհում քովիդ էր, որը համաշխարհային ողբերգություն էր, մեր հարեւանները Քիփլինգի հերոսների նման իրենց չդրսևորեինց, եւ մենք պատերազմ ունեցանք», - ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում նախորդ տարի կրկնակի ողբերգություն է եղել, մեր  հայրենակիցները զոհվել են ոչ միայն համավարակի պատճառով, այլ նաեւ պատերազմում։ Ընդ որում զոհվել են բազմաթիվ երիտասարդներ։

Նախագահը նաեւ ավելացրեց, որ պանդեմիայով պայմանավորված՝ գագաթնաժողովն անցկացվում է «հիբրիդային» տարբերակով, բանախոսների մի մասը մասնակցում են օնլայն: Նախագահը համոզված է, որ ապագայում նման ձեւաչափով դեռ շատ միջոցառումներ են անցկացվելու

Սարգսյանի խոսքով, այս գագաթնաժողովը նվիրված է երկու թեմաների։ Առաջինը` աշխարհաքաղաքականությունն է, որը փոփոխվում է ամեն օր։

«Աշխարհը շատ արագ է փոփոխվում, կան շատ անորոշություններ, այս աշխարհը միաբեւեռ կամ երկբեւեռ չէ, այն շատ ավելի բարդ է: Եվ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչպես ապրել այս նոր գլոբալ, քվանտային աշխարհում», - ասաց նախագահը:

Գագաթնաժողովի առաջին հատվածը, նրա խոսքով, նվիրված է ոչ միայն գլոբալ, այլ նաեւ տարածաշրջանային քաղաքականությանը:

«Վերջին շրջանում, նախորդ տարի Հայաստանում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում՝ սկսած Աֆղանստանից մինչև այստեղ տեղի ունեցած պատերազմը, տեղի ունեցած իրադարձությունները վերաձեւավորելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը՝ լինի Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Եվրասիայում, կամ հնարավոր է համաշխարհային մակարդակով», - ասաց նա:

Գագաթնաժողովի քննարկումների երկրորդ մասը նվիրված է ապագային, թե ինչպես են արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները փոխելու կամ արդեն փոխում աշխարհը։

«Արդյոք մենք նկատու՞մ ենք, որ աշխարհը փոխվել է», - հարցրեց նախագահը:

Հայաստանն այս տարի երրորդ անգամ է հյուրընկալել միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»):

Դիլիջանի Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացված գագաթնաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը:

Գագաթնաժողովի խորագիրն է այս տարի «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքըԻնֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներինՍալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 13-ին Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ըԾեծկռտուք Աբու Դաբիում․ Դվալիշվիլիի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ էՎան Հոլենն ընդդեմ Շումերի․ պայքար ԱՄՆ Սենատի դեմոկրատների ղեկավարության համարՃապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ Reuters
Ամենադիտված