Ովքեր են Արտաշես Ալեքսանյանի դուստրն ու թոռնիկները (Լուսանկարներ) Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) Շոկային զարգացում․ Քննչական կոմիտեն խուզարկել է Գագիկ Ծառուկյանի տունը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի ԱՄՆ-ն մնացել է միայն մեկ ավիակիրով․ Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը և ընկերությունները (տեսանյութ) Դոլարն ու եվրոն էժանացել են Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ «Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ 

Տասը օրում ազգ-բանակ կառուցելու ծրագիր. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

ԿԱՌՈՒՑԵԼ ԱԶԳ-ԲԱՆԱԿ 10 ՕՐՈՒՄ
(ընդհանուր ուրվագիծ)
Փաշինյանական խունտան կա՛մ ինքնակամ է հեռանալու, կա՛մ վռնդվելու է։ ՀՀ բարձրագույն իշխանությունն այնուհետև կարելի է վստահել միմիայն այն (ռազմա)քաղաքական ուժին, որը կներկայացնի 10 ՕՐՈՒՄ ԱԶԳ-ԲԱՆԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ պարզ ու հստակ ծրագիր և վճռականորեն կիրականացնի այն։
Առհասարակ, ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ կանոնավոր զինուժի, պահեստազորի և աշխարհազորի ներդաշնակ համագումարն ու կառավարումն է։ ՀՀ-ում այս շղթայից իսպառ բացակայում է երրորդ բաղադրիչը՝ աշխարհազորը, որը պետք է հրատապ ստեղծվի։ Մինչդեռ ՀՀ Զինված Ուժերն առկա են, թեև գործուն և հայրենանվեր հրամանատարության կարիքն ունեն։ ՀՀ բանակի պահեստազորը ևս լավ-վատ առկա է, թեև խիստ թերզարգացած է։ Պահեստազորի համալրումն ու մարտական պատրաստականության բարձրացումը պետք է կատարվի ոչ թե եռամսյա, այլ ամեն տարի 21-օրյա վարժական հավաքներ անցկացնելու միջոցով։
«Աշխարհազորի» ստեղծման իրավական հիմքը կա. 2020 թ. հոկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության օրենքը «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=147113), որի 13-կետանոց նոր՝ 29.1 ընդարձակ հոդվածում կարգավորվում է «Աշխարհազորի» կազմավորման ամբողջ գործընթացը։ Սակայն այդ օրենքը մնացել է թղթի վրա և չի կատարվել, ինչը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն։ Կառավարությունը չի սահմանել աշխարհազորի կազմավորման որևէ ժամկետ։
Իմ համոզմամբ, ներկայիս արտակարգ իրավիճակը (Հայաստանի դեմ՝ Թուրքիայի աջակցությամբ շարունակվող ադրբեջանական ագրեսիան, ՀՀ տարածքի կարևոր հատվածների բռնազավթումը և խոշոր ներխուժման իրական սպառնալիքը) պահանջում է նշված օրենքում որոշակի փոփոխություններ մտցնել։ Մասնավորապես՝ պետք է հստակեցնել աշխարհազորի կազմավորման ժամկետը՝ սահմանելով այն 10 օր, ինչպես նաև վերանայել աշխարհազորային զորամիավորների բաժանումը. ոչ իրական ու անարդյունավետ «պայմանական աշխարհազորային զորամիավորումների, դրանց ենթակա պայմանական բրիգադների ու գումարտակների» փոխարեն աշխարհազորը պետք է բաժանվի ընդամենը պայմանական դասակների, վաշտերի և գումարտակների միջև։
Ահա ինչպես եմ պատկերացնում, ընդհանուր գծերով, Հայոց աշխարհազորի ստեղծումը՝ առանց խորանալու իրավավարչական և այլևայլ նրբությունների մեջ։
Իշխանության գալու հաջորդ իսկ օրը ՀՀ նոր կառավարությունը/նախագահը, հենվելով ««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի» վրա, արձակում է «Հրամանագիր՝ Հայոց աշխարհազոր կազմավորելու մասին», ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում են բազմահազարանոց աշխարհազորային ուժեր։
Համաձայն սույն հրամանագրի, ՀՀ գյուղական բոլոր համայնքներում 5 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, իսկ Երևանում ու ՀՀ մյուս քաղաքներում՝ 10 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ Գլխավոր շտաբի նորաստեղծ աշխարհազորային շտաբի ղեկավարության ներքո՝ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները և տեղական ինքնակառավարման մարմինները՝
ա. հաշվառում են 17-52 տարեկան ռազմունակ տղամարդկանց և, ըստ տեղում առկա քանակի, բաժանում նրանց 15-ից մինչև 300 հոգանոց ստորաբաժանումների՝ պայմանական դասակների, վաշտերի և գումարտակների միջև,
բ. նշանակում են ստորաբաժանումների հրամանատարներին՝ ընտրելով նրանց նախկին սպաներից կամ ռազմական փորձ ունեցող մարտիկներից,
գ. որոշում են առանձին ստորաբաժանումների՝ զենքի և զինամթերքի պահեստների վայրը,
դ. աշխարհազորայիններին ամրակցում են զենք և հատկացնում զինվորական համազգեստ,
ե. անցկացվում են նախնական հավաք-վարժանքները։
Հետագա օրերի, շաբաթների և ամիսների ընթացքում անցկացվում են լրացուցիչ վարժանքներ և պարապմունքներ, հատկապես կարգապահությունն ամրապնդելու, բացթողումները շտկելու, տեղանքին ծանոթանալու և ամրակցված զենքին լավ տիրապետելու նպատակով։ Աստիճանաբար ներդաշնակվում է աշխարհազորի կապն ու համագործակցությունը գործող բանակի և ուժային այլ կառույցների հետ։
Բացի արդյունավետ աշխարհազորից, ԱԶԳ-ԲԱՆԱԿ մոդելը նախատեսում է նաև կանանց, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցների հնարավորինս լայն ներգրավում ՀՀ Զինված Ուժերում՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական մասնագիտություններով։
Աշխարհազորի ստեղծմամբ Հայաստանի Հանրապետությունը կթևակոխի իրական անկախության փուլ։ ԳԼԽՈՎԻՆ ԶԻՆՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ + ՄԵԾԱԹԻՎ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ մոդելը միջազգային ասպարեզում Հայաստանին վստահելի դաշնակիցներ կշահի, իսկ մեր ժողովրդին՝ վստահություն կներշնչի սեփական ուժերի նկատմամբ, կհամախմբի ազգը կենսական ամենաառաջնահերթ օրակարգի՝ ՀՀ պաշտպանության շուրջ։
Փաշինյանական խունտան պաշտպանության բնագավառը բարձիթողի վիճակում թողնելով՝ ոչինչ չանելով, ցանկանում է մեզ անզորություն և պարտվողականություն ներարկել։ Այնինչ կան շատ ազդու միջոցներ Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Դրանցից ամենաառաջնայինն ու կարևորը՝ աշխարհազորի կազմավորումն ու ԱԶԳ-ԲԱՆԱԿ հայկական մոդելի կառուցումն է։
Բնականաբար, 2-3 էջում անհնար ու նաև աննպատակահարմար է պարզաբանել այս ծավալուն ծրագիրն իր բոլոր մանրամասնություններով։ Կարելի է միայն ավելացնել, որ այդ 10 օրվա ընթացքում ՀՀ կառավարության, համապատասխան գերատեսչությունների և մարմինների ամբողջ անձնակազմը պետք է աշխատի օրական 15-16 ժամ։ Օգտակար կլինի հանրապետությունում 10-օրյա արտակարգ իրավիճակ հայտարարել։
Ժամանակի նկատմամբ մեզանում ընդունված անպատասխանատու վերաբերմունքը հնարավոր է փոխել միայն այդպիսի համազգային նշանակության միջոցառումներին զանգվածների ներգրավվածությամբ ու անմիջական մասնակցությամբ։ 10 օրը քիչ չէ վերը նշված հարցերը լուծելու համար։ Հենց այդպես ու միայն այդպես կարելի է հաղթահարել թմբիրը, հոգնածությունը և մեր ժողովրդին պատած անօգնականության զգացումը։
Աշխարհին հերթական անգամ զարմացնելու ժամն է։
Հ.գ. Վերջում կրկնեմ. հայե՛ր, այսօրվանից մերժեք բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց ծրագրերում բազմահազարանոց աշխարհազորի և ԱԶԳ-ԲԱՆԱԿԻ ստեղծումը բացակայում է կամ համարվում է երկրորդական-երրորդական խնդիր։ Վստահել և ընտրել կարելի է միմիայն այն ուժերից մեկին, որը կներկայացնի 10 ՕՐՈՒՄ ԱԶԳ-ԲԱՆԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ պարզ և հստակ ծրագիր, ապա հետևողականորեն ու վճռականորեն այն կյանքի կկոչի։
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ովքեր են Արտաշես Ալեքսանյանի դուստրն ու թոռնիկները (Լուսանկարներ)Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) Շոկային զարգացում․ Քննչական կոմիտեն խուզարկել է Գագիկ Ծառուկյանի տունը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Մասնագետները նշել են սմարթֆոնից անհապաղ հեռացնելու արժանի հինգ տեսակի հավելվածներըԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվելՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ AP․ Թրամփը ցանկանում է Զելենսկու հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորումըԿնոջ մահից հետո երկու բնակարանում հայտնաբերվել է շուրջ 100 կատուԵկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումըԱնկախության օրվանից ի վեր Կալիֆոռնիայում ձերբակալությունների թիվը գերազանցել է 400-ը«Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ ԼիխաչովԱմերիկյան Barracuda-500 թևավոր հրթիռները կարտադրվեն ԼեհաստանումՄասնագետները նշել են, թե ինչու արժե հրաժարվել օգտագործված iPhone գնելուցՆա ծիծաղեցնում էր բոլորին, մինչդեռ ինքն ապրում էր ցավի մեջ. նոր ներկայացում` Ստանիսլավսկու թատրոնում (տեսանյութ) Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի Ֆիդան. Իսրայելը կարող է փորձել խափանել ԱՄՆ-Իրան բանակցություններըՀամայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքերԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Chevrolet»-ը և «Infiniti»-ն․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին Բուքինգհեմյան պալատը մերժել է արքայազն Հարրիին թույլատրել մնալ իր նստավայրումՓաշինյանը վերահաստատել է՝ Երևանը չի հրաժարվի Ռուսաստանի հետ համագործակցությունից. Lenta.ru ԱՄՆ-ն մնացել է միայն մեկ ավիակիրով․ Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը և ընկերությունները (տեսանյութ)Ռուսաստանը բողոք է հայտնել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա ԱԹՍ-ների հարձակման պատճառովՍլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունըԿարևոր է, որ ՀՀ կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուս ներդրողների համար․ Միշուստին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան (տեսանյութ)Կիևի քաղաքապետը կրկին հայտարարել է քաղաքի վրա ամենամասշտաբային հարձակման մասինՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել պրոպանով լի 30 երկաթուղային վագոնԴոլարն ու եվրոն էժանացել են Մակրոնն ու ալ-Շարաան կլոր սեղան կանցկացնեն՝ նվիրված Սիրիայում հետպատերազմյան վերականգնմանըՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՎարչապետը մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին և հանդես եկել ելույթով (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանը կարգավիճակ չունի. խուզարկությունն ավարտված չէ, այլ բան չեմ կարող ասել. փաստաբան (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք ստանալու հերթական դեպքերըՉինաստանը պահանջել է, որ Միացյալ Նահանգները վերացնի Կուբայի շրջափակումըՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ․ կզբաղվի փաստաբանական գործունեությամբՍի Ծինփինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբԱյնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում․ Դիանա Գրիգորյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասինՉգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճմանPolitico. Մեծ Բրիտանիան, ենթադրաբար, ուղեկցել է երկու ռուսական Տու-142-ներ Նորվեգիայից արևմուտքԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ Dawn. ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ)Բժիշկները նշել են կյանքը երկարացնելու հինգ անարդյունավետ միջոց։Ֆոն դեր Լայենը Կիևին խոստացել է ավելի շատ գումար անօդաչու թռչող սարքերի համար Ռուսաստանի հարվածներից հետոՀայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում․ ՓաշինյանMWM․ Լեհաստանը հրաժարվել է Patriot համակարգեր տրամադրել ԱՄՆ-ին՝ միաժամանակ գաղտնի զինելով Ուկրաինային
Ամենադիտված