Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցեր Գվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդու Աբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասին Սահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետ Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Ավտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհ Վարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազին Ֆինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջը Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է Արշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ 

Սյունիքում համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու 3 գործով 41մլն դրամի վնաս է վերականգնվել. Դատախազություն

Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների հիման վրա նախապատրաստված նյութերով մարզի բնակավայրերի վարչական տարածքներում  բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության, ենթավարձակալության հանձնելու գործընթացում կոռուպցիոն հնարավոր չարաշահումների փաստերով մարզի դատախազությունում և ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային ստորաբաժանումներում հարուցվել է ընդհանուր 25 քրեական գործ՝ մարզի ներկայիս խոշորացված համայնքների 22 բնակավայրերի (նախկինում համայնքների) վերաբերյալ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

«Ալեհավաք կայանների տեղադրման և շահագործման շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կամ լիազորությունների անցմամբ, օրենսդրության պահանջների խախտմամբ համայնքապատկան հողամասերն իրենց մերձավորների կամ ենթակաների օժանդակությամբ ենթավարձակալության հանձնելու, այդ կերպ իրենց ընտանիքների համար խոշոր չափերով շահույթներ ապահովելու և համայնքներին ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից զրկելու, հետագայում օրենսդրության պահաննջերի խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ բոլորն էլ նախկին համայնքների ղեկավարներ:

Քրեական գործերով նախաքննության ընթացքում մի շարք նախկին համայնքների (մասնավորապես, ներկայիս Տաթև խոշորացված համայնքի Հարժիս, Սիսիան խոշորացված համայնքի Դարբաս, Բնունիս, Լոր, Թանահատ բնակավայրերի) ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության դեպքի բացակայության կամ հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցնելու, համաներում կիրառելու, կամ գործուն զղջալու հիմքերով: Իսկ Սիսիան խոշորացված համայնքի Աղիտու և Ախլաթյան բնակավայրերի (նախկին համայնքների) նախկին ղեկավարների դեպքում քրեական հետապնդում չի իրականացվել մահվան, Կապան համայնքի նախկին ղեկավարի դեպքում՝ հանցակազմի բացակայության հիմքերով:

7 քրեական գործ 7 անձի, մասնավորապես Գորայք, Վաղատին, Նժդեհ, Շաքի, Արևիս, Սառնակունք և Բռնակոթ նախկին համայնքների ղեկավարների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դրանցից 5-ով կայացվել են դատական ակտեր, որոնցից երեքով անձինք դատապարտվել են ազատազրկման՝ որոշակի ժամկետներով զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Նրանց նկատմամբ կիրառվել է համաներում: Իսկ երկուսի պարագայում դատարանում քրեական գործի վարույթը կարճվել է՝ մի դեպքում համաներման ակտ կիրառելու, մյուս դեպքում հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքերով:

Այն դեպքերում, երբ համայնքներին պատճառված վնասները չեն վերականգնվել կամ վերականգնվել են մասնակի, դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մարզի դատախազության կողմից համայնքների ներկայիս ղեկավարին նախագուշացվում է այդ նպատակով քաղաքացիական հայց հարուցելու անհրաժեշտության մասին։

Քննությունների արդյունքում պարզված՝ համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ 95.5մլն ՀՀ դրամ: Տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ  41մլն ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասների մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:

Համայնքներից 13-ի պարագայում լուծվել են հանցավոր գործարքների միջոցով կնքված վարձակալության և վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության պայմանագրերը: Հողերի նպատակային նշանակությունը փոխելու պարագայում կիրականացվի համայնքների և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև վարձակալության նոր պայմանագրերի կնքման գործընթաց, ինչով լիարժեք կվերականգնվեն մարզի բնակավայրերի, համայնքների խախտված իրավունքները»,- նշված է հաղորդագրությունում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքըԻնֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներինՍալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 13-ին Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ըԾեծկռտուք Աբու Դաբիում․ Դվալիշվիլիի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ էՎան Հոլենն ընդդեմ Շումերի․ պայքար ԱՄՆ Սենատի դեմոկրատների ղեկավարության համարՃապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ ReutersՋերմաստիճանը կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԽարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել Միացյալ Նահանգներում մահապատժի է ենթարկվել երեք երեխաների դաժան սպանության մեջ դատապարտված տղամարդըԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելԼեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանող տասներեք մարդՆոյեմբերի 14-ին Փարիզում կայանալիք բողոքի ցույցերին սպասվում է մինչև 60,000 ցուցարարԻ՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարությունԽաղաղության խորհուրդը կոչ է արել իրականացնել Թրամփի ծրագիրը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա ԱլավերդյանLadurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, բայց չենք ճանաչում կամ չենք ուզում ճանաչել այդ հանրությունը. ԴերձյանՎաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է սպանվել, չորսը՝ վիրավորվել․ կասկածյալը ինքնասպան է եղել Հնարավո՞ր էր Ազատի զորամասի վառարանը վառելով նման հրդեհ լիներ․ հակասություններ են առաջ գալիս
Ամենադիտված