«Անհնար է, դժվար է այդքան քայլելը, միշտ մեքենաներով ենք եղել». Մհեր Արմենիա
Տեսանյութեր«Քայլելու առաջին օրն էր, չունեինք քայլելու փորձ։ Անհնար է, դժվար է այդքան քայլելը։ Միշտ մեքենաներով ենք եղել, հիմա քայլում ենք ոտքով, բայց ուրախ ենք, որ քայլում ենք, մաքուր օդ ենք շնչում, լավ եղանակ է։ Հիանում ենք մեր Սյունյաց սարերով»,-խոստովանել է «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Արմենիան, որը Գորիսից հասել է Սիսիան։ Կուսակցության գրասենյակից Մհերը տեղեկացրել է հետևորդներին, որ բարդ է քայլելը։
Հիշեցնենք, որ համահայկական նոր շարժման մասին հայտարարած Մհեր Մեսրոպյանը նախատեսել է նոյեմբերի 7-ին հասնել Հանրապետության հրապարակ, բողոքի ձայնն արտահայտելու Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին Մոսկվայում սպասվող ոչ հայանապաստ փաստաթղթի ստորագրմանը, ինչպես նաև պահանջելու են, որ գործադիր իշխանությունը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տան։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան