Սահակաշվիլին ցանկանում են ստիպողաբար կերակրել
ՎրաստանՌուսթավի քաղաքի բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին ցանկանում են ստիպողաբար կերակրել, գրում է Ռիա Նովոստին։
Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան, ով բանտում այցելել է քաղաքական գործչին, ասել է, որ քրեակատարողական գաղութի ղեկավարությունը ծրագրում է նրան ստիպել ուտել։ Նա հավելել է, որ բանտարկյալը մտադիր է շարունակել հացադուլը։
Հոկտեմբերի 1-ին Միխեյիլ Սահակաշվիլին հայտարարեց յոթ տարվա արտագաղթից հետո Վրաստան վերադառնալու մասին։ Շուտով նա Վրաստանում ձերբակալվեց։ Պետության նախկին ղեկավարը քննության մեջ ներգրավվել է չորս քրեական գործով, իսկ ձերբակալությունից հետո մեղադրվում է նաև մեկ այլ՝ սահմանի ապօրինի հատման մասին հոդվածով։ Ներկայում Սահակաշվիլին գտնվում է Ռուսթավիի բանտում։ Նա, ի նշան բողոքի, հրաժարվում է ուտել։ Քաղաքական գործիչն իր կալանքը համարում է անօրինական, իսկ մեղադրանքը համարում է կեղծված։ Նրա հացադուլը շարունակվում է արդեն 27 օր։