56.1 միլիոն դոլարի վարկ Հայաստանին
Տնտեսություն
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) երեկ՝ դեկտեմբերի 12–ին, 56.1 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Հայաստանին` ողջունելով երկրի՝ բյուջեի պակասուրդը կրճատելու եւ արժեզրկումը զսպելու ուղղությամբ «շրջահայաց» քաղաքականությունը։
ԱՄՀ-ն միաժամանակ նշել է, որ Հայաստանի կենտրոնական բանկը չի հասել ռեզերվներ ստեղծելու ուղղությամբ իր նպատակներին։
Հիմնադրամը հորդորել է Հայաստանի կառավարությանը ավելի շատ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել` նպաստելու մասնավոր սեկտորի աճին եւ մրցակցությանը, եւ զգուշացնում է «գլոբալ միջավայրից բխող անկման մեծացող ռիսկերից, որոնք կարող են ուժեղացնել նրա առկա խոցելիությունը»։
ԱՄՀ-ն հատկապես կարևորել է տարադրամի փոխարժեքի ավելի մեծ ճկունության, գործարար միջավայրի ամրապնդման եւ մրցակցության խթանման անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում