«Այս անգամ Հայաստանի ու Արցախի մասին Ալիևի մտքերը վերարտադրելը բաժին էր ընկել Նիկոլի ամենաախքին»
Բլոգոսֆերա
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե մեր երկրում լիներ իշխանություն, ապա Սերժ Սարգսյանի հարցազրույցը կծառայեր որպես դիվանագիտության բացերը հղկելու և ավելի ամրացած բանակցային սեղանի շուրջ նստելու առիթ:
Բայց մեր երկրում ոչ թե իշխանություն է, այլ դավաճան պատեհապաշտների խմբակ, դրա համար էլ հարցազրույցից հետո էլի դիմել են ալիևին որպեսզի նախագահի մտքերն աղավաղելու ձևերը սովորեցնի:
Երևի պաշտոնի անվանումը մշտապես հապավումով կարդացածին իմաստ էլ չունի բացատրել, որ դու Հայաստանի անվտանգային առաջնահերություններից պիտի խոսես, ոչ թե թուրքի: Անհույս է սրան նաև խորհուրդ տալ կարդալ, որովհետև սրանց ֆունկցիոնալ համալիրությունը սկսվում և ավարտվում է նիկոլի ու ալիևի նույնական մտքերն անգիր անելով:
Պոպովը, համանախագահները, համանախագահող երկրների ԱԳՆ-ներն ու ղեկավարները բազմիցս խոսել են հանրաքվեի անհրաժեշտության, բանակցային կարգավորումների անկյունաքարային կարգերի մասին:
Ու վերջին հաշվով, խիստ կասկածում եմ, որ արմեն անունովը նայել է նախագահի հարցազրույցը: Ասել է այն, ինչ պետք էր պաշտոնին մնալու համար:
Սրանց երևի պետք է արդեն ասել իրենց թողած ժառանգության մասին: Օրինակ, Ախք արմենի թողած ժառանգությունը մնալու է ՀԱՊԿ-ին չստացված նամակ գրող, նիկոլի почтальон:
Իսկ դավադիրները սովորաբեր մի քանի տասնյակ ուսապարկի մեջ տեղավորվող դավաճանությունների փաստակազմից որպես ժառանգություն այլ բան չեն թողում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ