Թուրքիայում տղամարդը կատանայով հարձակվել է ռուս կնոջ վրա (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայում տեղի բնակիչը կատանան ձեռքին հարձակվել է Կազանից ժամանած զբոսաշրջիկի վրա։ Միջադեպը ֆիքսվել է տեսախցիկների կողմից, տեսագրությունը հրապարակել է Vesti Tatarstan-ը։
Հաղորդվում է, որ աղջիկը ծանոթի հետ վերադառնում էր հյուրանոց Ստամբուլում զբոսնելուց հետո, այդ պահին նրանց հետևել է սև բաճկոնով անհայտ տղամարդը:
Ցանցում տեղադրված կադրերում երեւում է, թե ինչպես է հարձակվողը հանում կատանան ու դրանով հարվածում զբոսաշրջիկներից մեկի գլխին։ Հարձակումից մի քանի վայրկյան անց նա դիմել է փախուստի։ Սառը զենքերով հարձակման արդյունքում տուժածը ստացել է գլխի ծանր վնասվածք և բազմաթիվ հեմատոմաներ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից