Ձվերից աշտարակ. Գինեսի նոր ռեկորդ է սահմանվել (տեսանյութ)
ԺամանցԵմենում Գինեսի ռեկորդ է սահմանվել չորս ձվերն իրար վրա շարելու համար, որը համարվում է աշխարհի ամենամեծ ձվերի աշտարակը: Այս մասին հայտնում է Guinness World Records-ը։
Ռեկորդը սահմանել է Մուհամեդ Մուկբելը, նա իրար վրա է շարել 4 ձու։ Տղամարդը գերազանցել է իր նախորդ տարվա ռեկորդը, երբ աշտարակ էր պատրաստել 3 ձվից։
«Դա մեծ համբերություն, կենտրոնացում և հանգստություն է պահանջում, ես նույնիսկ կասեի, որ դա կապված է ֆիզիկայի և տեխնիկայի հետ»,- ասել է Մուկբելը։
Ըստ ռեկորդակրի՝ ամենադժվարը յուրաքանչյուր ձվի ծանրության կենտրոնը գտնելն է՝ իր յուրահատուկ ձևի և տեքստուրայի պատճառով: