«Դե արի ու մի գժվիր»․ Անաիս Սարդարյանը որդու ու նորածին դստեր մասնակցությամբ ջերմ հոլովակ է հրապարակել
ԺամանցԴերասանուհի Անաիս Սարդարյանը իր ինստագրամյան էջում նորածին դստեր մասնակցությամբ ջերմ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է որդին՝ Մոնթեն խաղում քույրիկի հետ:
Հրապարակմանը կից Անաիսը գրել է.
«ՄՈՆԹԵ, ԼՈւՍԵ։ Աստված Իմ, էս ինչքան ես դու մեզ սիրում։ Էս ինչքան բարի ես Դու։ Էս ինչքան օրհնված եմ ես։ Տեր ջաաան, երբեք չեմ ուրանա էս Քո օրհնանքները, Դու տվել էս ինձ ամենաթանկը աշխարհում` իմ Ձագերին։ Անաիս, դե´արի ու մի գժվի»:
Հիշեցնենք, որ Անաիսի դուստրը լույս աշխարհ է եկել փետրվարի 10-ին, նա աղջկան անվանել է Լուսե: