Հանցագործը բողոքել է, որ ոստիկանները հրապարակել են իր անհաջող լուսանկարը
ԱյլԱնգլիայի բնակիչը, ով մեղավոր է ճանաչվել ոտնձգությունների մեջ, բողոքել է իր լուսանկարից, որն ընտրել է ոստիկանությունը զեկույցի համար, գրում է Daily Mail-ը։ Սպաները նկար են հրապարակել սոցցանցերում, իսկ բրիտանացին նկատել է, որ ավելի լավ կադր կարող էին զետեղել։
21-ամյա Լիամ Բաննիսթերը պայմանական ազատազրկման է դատապարտվել նախկին ընկերուհու նկատմամբ ոտնձգություններ կատարելու համար։ Երբ զույգը բաժանվել է, բրիտանացին 21 օրվա ընթացքում 1000 անգամ զանգահարել է սիրելիին, բացի այդ, հետապնդել է նրան։
Դատավճռի հրապարակումից հետո տեղի ոստիկանությունը Facebook-ում տեղադրել է Լիամի լուսանկարը՝ ընթերցողներին տեղեկացնելով միջադեպի մասին։ Ի զարմանս սպաների, մեկնաբանությունների մեջ է հայտնվել ինքը՝ Բաննիսթերը՝ բողոքելով, որ իրեն դուր չի եկել այդ նկարը։
«Ով ինձ ճանաչում է, գիտի, որ ես այն չեմ, ում ոստիկանությունն ինձ ներկայացնում է: Սա վատ հին լուսանկար է»,- գրել է նա։
Սպաները հերթական անգամ դատապարտել են Լիամի արարքը և շնորհակալություն հայտնել աղջկան ոստիկանությունում հայտարարություն գրելու համար։
«Մեր ոստիկանության աշխատակիցները և մի շարք աջակցող գերատեսչություններ պատրաստ են օգնելու, դուք միայնակ չեք»,- ասվում է հաղորդագրության մեջ։