«Հրապարակ». Ում է ՔՊ-ն առաջադրել ԿԲ խորհրդի անդամ
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային քաղաքականությունն այս իշխանությունների աքիլեսյան գարշապարն է՝ կա՛մ անփորձ ու անտեղյակ անձանց են նշանակում, կա՛մ՝ մերձավորներին, մանկության ընկերներին ու համադասարանցիներին, որոնք կարճ ժամանակ հետո հայտնվում են սկանդալների մեջ, բոց-հարցազրույցներ տալիս, խայտառակում իրենց ու իրենց նշանակողներին։
Նրանցից ավելի խելացիներն աշխատում են քիչ շփվել լրագրողների հետ եւ առանձնապես աչքի չընկնել։ Այս անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդական Լեւոն Սահակյանի թեկնածությունը:
Լեւոն Սահակյանը տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունի, դոցենտ է: 2019 թվականից աշխատում է խորհրդարանում` նախ որպես պատգամավորի օգնական, ապա՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, այժմ ԱԺ նախագահի խորհրդականն է»: