«Իրավունք». Հայկոյի կյանքում ամեն ինչ լավ է
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Իմ կյանքում ամեն ինչ լավ է, հիմա խորհրդակցության եմ, կներեք»: «Իրավունքի» հետ զրույցում այսպես պատասխանեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ներկայանալուց հետո հնարավորություն չտալով անգամ հարց հնչեցնել:
Մինչդեռ տարածված լուրերի համաձայն, նախկին քաղաքապետը գրասենյակ է հիմնել եւ որոշակի գործունեություն է փորձում ծավալել քաղաքական դաշտում: Թե ինչով է հատկապես հիմա զբաղված Մարությանը, ինչքանով են տարածված լուրերը իրականությանը համապատասխանում, այդ հարցերի պատասխաններն էին, որ փորձում էինք ստանալ նախկին քաղաքապետից»: