Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան Զելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանը ՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքում Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը Պուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում 13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանը Ազատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. Սուրենյանց Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը ԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները 85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը 

Խորենացի փողոցի բեռնատարում թմրամիջոց է իրացվել․ ավտոմեքենայի ուղևորը և վարորդը փախուստի են դիմել

Տեսանյութեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: 

Հավելենք, որ 2022 թ. փետրվարի 10-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին,  որ Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցում գտնվող բեռնատար՝ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում իրացվել է թմրամիջոց։

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է, իսկ երբ իրավապահները փորձել են ստուգել ստացված օպերատիվ տեղեկությունները, ավտոմեքենայի ուղևորը և վարորդը, չենթարկվելով նրանց օրինական պահանջների, դիմել են փախուստի, սակայն իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում վարորդը բերման է ենթարկվել և ձերբակալվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է պայուսակ՝ 13 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներով, ծալովի դանակով, սպիտակ բյուրեղանման և շագանակագույն զանգվածներով երկու փաթեթով, ինչպես նաև դրամապանակ և զենք՝ փամփշտատուփում առկա 6 հատ փամփուշտներով, իսկ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում՝ շագանակագույն զանգվածով ևս երեք փաթեթ։

Նշանակվել են դատանյութագիտական և դատաձգաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացության համաձայն հիշյալ զենքը գործարանային արտադրության TT տեսակի 7,62 տրամաչափի БМ 2374 համարի ակոսափող ատրճանակ է, որը պիտանի է կրակոցներ կատարելու համար, 6,33 գրամ քաշով սպիտակավուն բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «մեթամֆետամին», իսկ 191․8 գրամ քաշով շագանակագույն փոշենման զանգվածը՝ «հերոին» տեսակի թմրամիջոցներ։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննության ընթացքում վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի փամփուշտներ, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 1382 գրամ քաշով սպիտակ գույնի բյուրեղանման զանգված, դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ փաթեթներ՝ 31.73  գրամ, 1.34 գրամ, 1.21 գրամ և 1.25 գրամ քաշերով, 1 հատ նռնակ՝ առանց պայթուցիչի, բջջային հեռախոս և էլեկտրոնային կշեռք, որոնք ուղարկվել են համապատասխան փորձաքննությունների:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների և զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց մասնակցությունը, ինչպես նաև փախուստի դիմած երկրորդ անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է. այն քաղաքացիները, ովքեր կամովին կհանձնեն իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը, եթե նրանց գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում, կազատվեն քրեական պատասխանատվությունից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումըՀայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանըՊուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանըԱզատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԱշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրելԵրևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերըԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներըԻտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարարFREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներինՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև ՄոսկվանԳերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ովՄեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնինՓոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԸնդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկՆեթանյահուի քաղաքական օրակարգը վերանայման կենթարկվի․ Այզենկոտը սկսել է նոր կառավարության ձևավորումըԴատավորը բանտարկեց Մեգանի հորը՝ Թոմաս Մարքլին, իր կոճի մոնիտորը կտրելու համարԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է. Armsport.amԲրիտանացի կատակերգու Դեյվիդ Ուոլիամսը մեղադրվում է դեռահաս աղջիկների սեռական շահագործման մեջՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինԴավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններըԱՄՆ-ում գները շարունակում են աճել․ գնաճը նոր մարտահրավեր է Թրամփի վարչակազմի համարԻնչու՞ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվելՈւկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմում կորցրել է ավելի քան 1,6 միլիոն զինվորՈւկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է հանցավոր խմբավորմանը հովանավորելու մեջՕրվա խորհուրդը․ ինչպես պաշտպանել աչքերը հեռախոսից և համակարգչիցԲերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԻնչ է տեղի ունեցել Արսեն Գևորգյանի խցում․ ՔԿԾ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ-ում 2027-ին կավելանան ստանդարտ հարկային նվազեցումն ու երեխայի հարկային վարկըԱստղագուշակ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին նոյեմբերի 11-ինԹրամփը EEOC-ի թափուր պաշտոնում առաջադրել է Արդարադատության նախարարության պաշտոնյայիՄիրզոյանը և Վիլլե Տավիոն քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԹրամփի վարչակազմը մտադիր է շարունակել Տեխասում սահմանային պատի կառուցումը՝ չնայած դատարանի որոշմանըԲիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համարԻրանը ահաբեկչական է հայտարարել Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերըՓաշինյանն ու Միլատովիչը քննարկել են ՀՀ-Չեռնոգորիա հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր Թունյանը՝ Խաչատրյանին․ Մի բառով կարող եք ամբողջ ասվածի իմաստը փոխելԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադում լեհական հետախուզական ցանց բացահայտելու մասին300հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու ՀայաստանԻսպանիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաստուդիա ուղիղ հեռարձակման ժամանակՓաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղերՍննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենքՊուտինն ու Լուկաշենկոն Աբու Դաբիում քննարկել են եռակողմ բանակցություններըԹիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներՌուսաստանի պատվիրակությունը ԱՄԷ-ում բանակցությունների վայր է ժամանել
Ամենադիտված