Երկարաժամկետ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 2 մլրդ 710 մլն դրամ
Տնտեսություն
Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով` պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB10172218 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 710 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 560 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 150 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 729 030 899 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.7862 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.9490 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում