ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները 

«Քաղաքացիները կձերբազատվեն ավելորդ փաստաթղթային քաշքշուկներից, պետական մարմինների դռներ թակելուց, տեղեկանքներ հայթայթելուց, երբեմն նաև կեղծ». ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Տնտեսություն

2011թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից մշակված ու ներդրված սոցիալական պաշտպանության ոլորտի արդիականացված տեղեկատվական համակարգի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը, պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարներ:

Համակարգի շնորհիվ արդիականացվել են ընտանեկան, երեխաների ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստների տեղեկատվական համակարգերը, մշակվել է տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման համակարգ:

Ներկայումս տեղեկատվության փոխանակման համակարգին են միացել 12 տեղեկատվական շտեմարաններ, որոնք են՝ սոցիալական ապահովության քարտերի, կենսաթոշակառուների, հաշմանդամների, գործազուրկների, երեխաների և ընտանեկան նպաստների, անհատական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ինչպես նաև ոչ սոցիալական բնույթի՝ բնակչության պետական ռեգիստրի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ավտոմեքենաների հաշվառման և տեխզննման շտեմարանները:

Պետական տարբեր օղակների, այդ թվում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար գերակա խնդիր են տեղեկատվության արդյունավետ կառավարումը, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի արդիականացումը և ներդրումը: Այդ համատեքստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը երեկ համակարգի ներդրման ծրագրի ներկայացման ժամանակ կարևորեց նոր տեղեկատվական համակարգի ներդրումը, որը կօգնի առավել ճշգրիտ և թափանցիկ դարձնել պետական նպաստների տրամադրման գործընթացը:

«Քաղաքացիները կձերբազատվեն ավելորդ փաստաթղթային քաշքշուկներից, պետական մարմինների դռներ թակելուց, տեղեկանքներ հայթայթելուց, երբեմն նաև կեղծ: Այսուհետև, քաղաքացին կդիմի սոցիալական ծառայությանը, կլրացնի դիմում-հայտարարագիր և նոր համակարգը կհեշտացնի հետագա ամբողջ գործընթացը, քանի որ համակարգը ցույց կտա քաղաքացու սոցիալական վիճակի ամբողջ պատկերը»,- իր խոսքում նշեց նախարարը:

Տեղեկատվական համակարգերի հիմնական կիրառման գործում մեծ անելիքներ ունեն մարզերի սոցիալական ծառայությունները: Իսկ ներկա դրությամբ՝ այն, ինչ կա, լիովին համապատասխանում է այօրվա պահանջներին և չափանիշներին:

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հ. Չոբանյանը տեղեկացրեց, որ համակարգը պաշտոնապես կգործի հաջորդ տարվա սկզբից, չնայած այն վեց ամիս է գտնվում էր փորձնական շահագործման մեջ: Համակարգին արդեն միացված են Երևանի բոլոր տարածքային կենտրոնները, ինչպես նաև Աբովյանի և Մասիսի տարածքային կենտրոնները: Տեղեկատվության փոխանակման ինքնաշխատ համակարգը հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալ պետության գրեթե բոլոր պետական տեղեկատվական բազաներից, ինչը քաղաքացիներին կձերբազատի տասնյակ տեղեկանքներ և փաստաթղթեր հավաքելու և ներկայացնելու պարտականությունից: Ընդ որում, նրանց սպասարկումը կկատարվի րոպեների ընթացքում, քանի որ այդտեղ ոչ թե կուտակվում, այլ մեկ գործիքի միջոցով հասանելի են դառնում պետական բոլոր ռեգիստրներում առկա քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները:

«Պետական կառավարման մի մարմինը մեկ պատուհանից տեղեկատվություն կկարողանա փոխանցել մյուս պետական մարմնին հաշվառված տվյալների վերաբերյալ և թույլ կտա քաղաքացուն ծառայություններ մատուցել առանց նրանից լրացուցիչ տեղեկանքներ պահանջելու: Նոր համակարգի միջոցով ապահովվում է տեղեկատվության ամբողջականությունը, արդիականությունը, քանի որ համակարգն աշխատում է առցանց»,- բացատրեց Հ. Չոբանյանը:

Ներկայումս նոր համակարգից օգտվում են մի քանի գերատեսչություններ, օրինակ՝ Կադաստրի պետական կոմիտեն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը: Այն բավականին պարզ է օգտվելու համար և օպերատորներից նոր հմտություններ չի պահանջում: Կենտրոնի ղեկավարը վստահեցրեց, որ բարձր է նաև տեղեկատվական բազայի անվտանգությունը: Այն հարցին, թե որքանով է քաղաքացին ապահովագրված օպերատորի անփութությունից կամ այլ սուբյեկտիվ գործոններից՝ կենտրոնի տնօրենը պատասխանեց, որ այս համակարգի առավելություններից մեկն էլ հենց նման դեպքերից առավել ապահովագրված լինելն է: Այսուհետև քաղաքացուն սպասարկելու պահին այլ համակարգերից տեղեկատվություն ստանալուց հետո կտպագրվի համապատասխան քավածքը, որը կտրամադրվի քաղաքացուն:

Անհամապատասխանությունների, անճշտությունների դեպքում քաղաքացին հնարավորություն կունենա արձանագրել և ճշտումներ մտցնել տվյալների մեջ, այսինքն՝ կգործի տեղեկատվության հետադարձ փոխանակման հնարավորությունը: Մյուս առավելություններից մեկն էլ այն է, որ եթե հիմնականում քաղաքացին տեղյակ չէ, թե իր վերաբերյալ ինչպիսի տեղեկություններ կան տարբեր պետական մարմինների շտեմարաններում, ապա այս համակարգի միջոցով դրանք կմեկտեղվեն և թույլ կտան ստուգումներ և ճշգրտումներ կատարել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասին
Ամենադիտված