Բանակցությունները, որ տարվում են, ամբողջությամբ կիսում եմ. Արմեն Փամբուխչյանը՝ Արցախի մասին
ՏեսանյութերԱրտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ուղիղ չպատասխանեց հարցին՝ արդյոք կո՞ղմ է հայտարարությանը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում, բանակցությունները, որ տարվում են, ամբողջությամբ կիսում եմ։ Սա է իմ անձնական դիրքորոշումը։ Կարծում եմ, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու նախարարը իրավասու չեն նման գնահատական տալ», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Փամբուխչյանն ընդգծեց՝ կառավարության որդեգրած յուրաքանչյուր կետ համարում է իրենը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից