«Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին». Արարատ Միրզոյան
Տեսանյութեր«Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին». Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ՌԴ արտգործնախարարի հետ համատետեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմն ավելի մեծ ջանքեր կգործադրի գերիների եւ Բաքվում պահվող այլ անձի վերադարձի ուղղությամբ։
ԱԳ նախարարի խոսքով՝ ռազմական գործողությունների ավարտից գրեթե 1,5-2 տարի անց, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանը խափանում է հայտարարության դրույթների կատարումը եւ հրաժարվում վերադարձնել ռազմագերիներին։
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական ու հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Այս ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Միաժամանակ ռազմական գործողությունների ավարտից գրեթե 1,5-2 տարի անց խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը եւ հրաժարվում վերադարձնել ռազմագերիներին»,- նշել է Արարատ Միրզոյանը:
«Հուսով ենք, որ ռուսական կողմը էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ»,- եզրափակել է ՀՀ ԱԳՆ նախարարը:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը