Լուկաշենկոն կարևոր խորհուրդ է տվել ոսկե մեդալով դպրոցն ավարտած իր որդուն (տեսանյութ)
ՏեսանյութերԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ Նիկոլայը, ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը։ Նրա ավարտական կադրերը հրապարակել է ONT֊ն YouTube-ի ալիքում։
Բելառուսի ղեկավարը մոտոցիկլի ֆոնին տեսաուղերձ է հրապարակել՝ դիմելով շրջանավարտներին։ Նա դպրոցական կրթությունը կյանքի դժվար փուլ է անվանել՝ կապված այն բանի հետ, որ դպրոցականները «պետք է ամեն ինչ անեին միանգամից, չսիրած առարկաներ սովորեին և չսիրած գործով զբաղվեին»։
Միաժամանակ, երկրի ղեկավարը խոստացել է, որ դեռահասների համար ապագայում ավելի հեշտ կլինի, եթե նրանք ճիշտ ընտրեն իրենց ուղին ու կոնկրետ գործեր անեն։ Նա շրջանավարտներին խորհուրդ է տվել ժամանակին աշխատանքի գնալ, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ։
Բելառուսի նախագահը երեք որդի ունի՝ Վիկտոր, Դմիտրի և Նիկոլայ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկաշենկոն չի ցանկանում, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլայը սովորի Արևմուտքում։ Լուկաշենկոն նաև ասել է, որ խորհուրդ չի տա իր 16-ամյա որդուն ընդունել ԲՊՀ։ «Ոչ այն պատճառով, որ դա վատ համալսարան է։ Պարզապես ես չեմ ուզում, որ զուտ էմոցիոներին տրվելով՝ ինձ ասեն. «Նրա տղան, ինչպես և պետք է լիներ, լավագույն համալսարանում է սովորում»։ Ոչ, ամեն ինչ կախված է կոնկրետ մարդուց՝ հատկապես հիմա։ Կներեք անխոհեմության համար, բայց նրա համար նշանակություն չունի, թե որ համալսարանում է սովորելու»,- եզրափակել է Լուկաշենկոն։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը